Վուդրո Վիլիսոնի կենտրոնն այնուամենայնիվ մրցանակը կհանձնի Ահմեդ Դավութօղլուին![]() 17 հունիսի 2010 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Վուդրո Վիլսոնի գիտության միջազգային կենտրոնը (WWC), չնայած դժգոհություններին, մտադիր է մրցանակը հանձնել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին: Վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի ենթակոմիտեի նախագահ, Նյու Յորքից ընտրված կոնգրեսական Հարրի Ակերմանը հանդես էր եկել Վուդրո Վիլսոնի անվան գիտության միջազգային կենտրոնի` մրցանակը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին հանձնելու մտադրության դեմ: WWC նախագահ և տնօրեն Լի Համիլթոնին ուղղված նամակում Ակերմանը գրել էր.«Ես խորապես մտահոգված եմ Վուդրո Վիլսոնի մրցանակը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին հանձնելու մտադրությամբ: Ես խորապես գիտակցում եմ համաշխարհային ասպարեզում առավել սերտ համագործակցության անհրաժեշտությունը և ողջունում եմ կենտրոնի աշխատանքն` ուղղված Ամերիկայի և այլ երկրների առաջնորդների կապերի ամրապնդմանը: Սակայն, ես վստահ եմ, որ ներկայումս Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի մեծարումն անհարիր է WWC առաքելության և նախագահ Վիլսոնի գաղափարների հետ: Դավութօղլուի գործողություններն ու հայտարարությունները հակասում են Վուդրո Վիլսոնի ժառանգությանը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |