Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները Գյումրիից կտեղափոխվեն ՀՀ կառավարության շենք![]() 17 հունիսի 2010 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Իտալացի մասնագետների մասնակցությամբ Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները, որոնք գտնվում են Գյումրիի Էլեկտրատեխնիկական գործարանի նախկին ճաշարանում, կտեղափոխվեն կառավարության շենք: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հունիսի 17-ին հայտնել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ըստ նրա, «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարների տեղափոխման, ամրացման և վերականգնման համար Մինաս Ավետիսյանի հիմնադրամին կհատկացվի շուրջ 20 մլն դրամ: «Ընդհանուր առմամբ Գյումրիում է գտնվում Մինասի 12 որմնանկար, որոնք շատ վատ վիճակում են գտնվում և վերականգնման կարիք ունեն: Անհրաժեշտ աշխատանքների համար Հայաստանում համապատասխան մասնագետներ և նյութեր չկան»,-ասել է մշակույթի նախարարը: Իր հերթին, ՀՀ վարչապետն առաջարկել է աճուրդի հանել այդ աշխատանքները` նշելով, որ բազմաթիվ հայ գործարարներ կցանկանան իրենց մեծ գրասենյակներում ունենալ արվեստի գործեր և միջոցներ կհայթայթեն որմնանկարների տեղափոխման համար: «Ես կարծում եմ, որ նրանց համար դա շահութաբեր ներդրում կլինի»,-նշել է Տիգրան Սարգսյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |