ՀՀ օմբուդսմենի ներկայացուցիչն անհրաժեշտ է համարում նոր օրենք մշակել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար17 հունիսի 2010 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավական եւ սոցիալ-հոգեբանական կարգավիճակի վերաբերյալ, որ կազմակերպել էին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Ռուստամ Մահմուդյանը, ներկայացնելով ՀՀ ՄԻՊ աշխատակազմի փորձագիտական խմբի կողմից պատրաստած հաշմանդամություն ունեցող անձանց իրավական եւ սոցիալ-հոգեբանական կարգավիճակի վերաբերյալ հետազոտությունը, նշել է, որ ՀՀ օրենսդրական դաշտի ու ՀՀ խորհրդարանի կողմից վավերացված ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին կոնվենցիայի միջև անհամապատասխանություններ կան: Մահմուդյանը նշել է, որ հարկավոր է փոփոխություններ կատարել «Հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին» ՀՀ օրենքում, սակայն բոլոր անհամապատասխանությունները շտկելու համար հարկավոր է նոր օրենք մշակել: «Քանի որ գործող օրենքը սոցիալական երախիքներ չի նախատեսում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, օրենքի բազմաթիվ դրույթներ շտկման կարիք ունեն»,-նշել է նա: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրանսենյակի ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ առաջին հերթին գործող օրենքում հարկավոր է «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող մարդիկ» բառակապակցությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |