ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ 2 հոկտեմբերի 2001 - 21:55 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անատոլի Կվաշնինը այսօր ժամանեց Երեւան: «Առկա» գործակալության տվյալներով, այցի ընթացքում Կվաշնինը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Երեւանում «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց անմիջապես հետո Կվաշնինը հայտնեց, որ բանակցությունների հիմնական թեման հայ-ռուսաստանյան զինվորական գործակցության հեռանկարների քննարկումն է: Խոսելով Աֆղանստանում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունների մասին, Կվաշնինը նշեց, որ Ռուսաստանը նորմալ վերաբերվեց Միացյալ Նահանգներին օդային միջանցք տրամադրելու Հայաստանի պատրաստակամությանը: Նա ընդգծեց, որ ռուսաստանյան 102-րդ բազան, գտնվելով Հայաստանի տարածքում, չի ներգրավվի հակաահաբեկչական գործողություններում: Այցի շրջանակներում հոկտեմբերի 3-ին պատվիրակության անդամները ծաղկեպսակ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Կվաշնինը մտադիր է նաեւ այցելել Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ զինվորական բազան: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |