Հայաստանի ԿԲ խորհուրդը կանխատեսում է գնաճի տեմպերի նվազում

Հայաստանի ԿԲ խորհուրդը կանխատեսում է գնաճի տեմպերի նվազում

PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ թեև պահպանվում է գնաճային միջավայրը` կապված 2009 թ. իրականացրած դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ընդլայնողական ազդեցությունների փոխանցման հետ, այնուամենայնիվ, մոտակա ամիսներին, գնաճի տեմպերը նվազելու են` պայմանավորված հումքային և պարենային ապրանքների միջազգային գների նվազմամբ և դրամի փոխարժեքի վարքագծով: Այդ մասին ասվում է ԿԲ հունիս ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին արձանագրության մեջ:

Տարեսկզբից դրամավարկային պայմանների շարունակական խստացումն արտացոլվել է գնաճի ցուցանիշում. 12-ամսյա գնաճը նվազել է կանխատեսվածից ավելի արագ տեմպերով: Չնայած գնաճային միջավայրի պահպանման ռիսկերինª մոտակա ամիսներին գնաճի տեմպերը կշարունակեն նվազել` պայմանավորված արտաքին հատվածից եկող ազդակներով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2010 թ. մայիսին, նախորդ ամսվա համեմատությամբ արձանագրվել է 1.0% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը, նախորդ ամսվա նույն ցուցանիշի համեմատությամբ, նվազել է 0.5 տոկոսային կետով` կազմելով 6.3%:

Ըստ հաղորդագրության, գյուղատնտեսական սեզոնային ապրանքների գների կանխատեսվածից ավելի բարձր հավանական աճը որոշ չափով կչեզոքացվի մասնավոր հատվածի ծախսումների նվազմամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---