Արթուր Բաղդասարյանը Լեհաստան այցելելու հրավեր է ստացել![]() 17 հունիսի 2010 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունիսի 17-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի միջազգային անվտանգության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Լուկաշ Կուդլիցկու գլխավորած պատվիրակությանը: Կարևորելով տարբեր ոլորտներում հայ-լեհական հարաբերությունների խորացումը` կողմերն ընդգծել են, որ երկու երկրների միջև անվտանգության, քաղաքական, ռազմական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա, որի օգտագործումը բխում է թե' Հայաստանի, թե' Լեհաստանի շահերից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի և Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջև համագործակցության խորացման հնարավորությունները: Կողմերը կարևորել են համագործակցության հուշագրի և 2010-2012 թվականների համագործակցության ծրագրի նախապատրաստումն ու ստորագրումը: «Համագործակցության հուշագրի և հստակ ժամանակացույցով 2010-2012թթ. ծրագրի ստորագրումն ամուր հիմքերի վրա կդնի երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության պատրաստակամությունը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: Լուկաշ Կուդլիցկին Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեյի անունից Արթուր Բաղդասարյանին հրավիրել է Լեհաստան, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |