Երևանում կնշվի ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու 170-ամյակը17 հունիսի 2010 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում տեղի կունենա «Ռուսաստանի մեծ անունները» երեկոն` նվիրված մեծանուն ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ծննդյան 170-ամյակին: Հանդիսավոր համերգին կհնչեն նրա անմահ ստեղծագործությունները աշակերտների, ուսանողների ու պրոֆեսիոնալ երաժիշտների, ինչպես նաև Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոսների և Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի մենակատարաների կատարմամբ, հաղորդում է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը: Միջոցառմանը կմասնակցեն նաև ՌԴ բուհերի հայ շրջանավարտների միության, Ռուսաց լեզվի մասնագետների հայկական ասոցիացիայի, Հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների հայկական ասոցիացիայի, Հայաստանի երիտասարդ հայրենակիցների միության անդամներ: Երեկոն կազմակերպում է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը: Միջոցառմանը հրավիրված են ականավոր հասարակական գործիչներ և ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչներ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |