ՌԴ-ն ՀԱՊԿ շրջանակներում մասնագետների խումբ է ձևավորում Ղրղզստանի հատուկ ծառայություններին օգնելու համար![]() 17 հունիսի 2010 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ուժային կառույցները ՀԱՊԿ հովանու ներքո մասնագետների խումբ են ձևավորում Ղրղզստանի հատուկ ծառայություններին այդ երկրում հունիսին տեղի ունեցած անկարգությունների հետաքննության գործում օգնելու համար, հաղորդել է ռուսական ուժային կառույցներից մեկի աղբյուրը: «Խմբի առջև խնդիր է դրված` ՀԱՊԿ այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ փոխգործակցության միջոցով հայտնաբերել այն անձանց, ովքեր մեղսակից են Ղրղզստանում զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Այդ խմբի աշխատանքը վերահսկելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան»,- ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Բախումները տեղի են ունեցել ղրղզների և ուզբեկների միջև ազգային հակասությունների հողի վրա Օշ քաղաքում` Ղրղզստանի հարավում, իսկ հետո տարածվել են նաև Ջալալաբադի վրա: Նշված տարածքներում հանրապետության ժամանակավոր կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել: Անկարգությունների մասնակիցներն այրում էին մեքենաները, կողոպտում խանութները, շուկաները, ինչպես նաև բնակելի տները, փողոցներում ամենուրեք անկարգություններ ու վայրենություններ էին կատարվում: Զանգվածային բախումների արդյունքում 191 մարդ է զոհվել, շուրջ 2 հազար մարդ վնասվածքներ են ստացել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |