Հունիսի 16-ին ՀՀՇ վարչությունը նիստի ժամանակ ընդունեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի` իր պաշտոնից հրաժարականի դիմումը17 հունիսի 2010 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին կայացավ ՀՀՇ վարչության նիստը, որի ընթացքում ՀՀՇ վարչությունը լսեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի` ՀՀՇ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը: Արդյունքում կուսակցության վարչությունը որոշեց հարգել Արարատ Զուրաբյանի դիմումը և ընդունել նրա հրաժարականը: Արարատ Զուրաբյանը մնում է վարչության անդամ: Բացի դրանից, նկատի ունենալով, որ վարչության նախորդ նիստում ընդունվել է նաև ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի դիմումը վարչության անդամությունից և փոխնախագահի պաշտոնից դուրս գալու մասին, մինչև առաջիկա համագումարը, համաձայն ՀՀՇ Կանոնադրության, վարչության աշխատանքների համակարգման պարտականությունը դնել վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի վրա, հաղորդում է ՀՀՇ լրատվական ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |