Դանի Այալոն. Իսրայելը մտադիր չէ կատարել Թուրքիայի պահանջները18 հունիսի 2010 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Թել Ավիվից, բայց Իսրայելը մտադիր չէ կատարել թուրքերի պահանջները, որպեսզի Անկարան բարեհաճի և վերադարձնի դիվանագետին: Այդ մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Դանի Այալոնը: Նրա խոսքերով, Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը տեղի է ունեցել ոչ Իսրայելի մեղքով և նախաձեռնությամբ: «Հարաբերությունները փոխշահավետ համագործակցության և գործընկերության նախկին մակարդակին վերադարձնելու միակ ճանապարհը դիվանագիտական ուղիներով շփումներն են»,- նշել է նա: Նա նաև պատմեց, որ Իսրայելը ճնշում է գործադրում Բեյրութի վրա եվրոպական պետություններից մեկի միջոցով լիբանանյան նավահանգիստներից մեկից այսպես կոչված «հումանիտար նավատորմերի» առաքումը կանխելու նպատակով: «Եվրոպայում հասկանում են, որ խոսքը գնում է վտանգավոր սադրանքների մասին»,- ասել է ԱԳՆ ղեկավարի տեղակալը: Միաժամանակ Այալոնն արտահատյվել է Բինյամին Նեթանյահուի կառավարության կողմից ընդունած Գազայի շրջափակումը մեղմացնելու մասին որշման առիթով. «Դա միայն ընդգծում է մեր պայքարի օրինականությունը և արդարությունը ծովային ճանապարհով Գազա զենք և զինամթերք առաքելու, պաղեստինցիների և միջազգային իրավունքի նորմերի նրանց հովանավորների կողմից այլ խախտումների և դեմ», հաղորդում է ISRA-ն: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |