Հայաստանը պատրաստվում է ավիաուղևորների հոսքի ավելացմանը18 հունիսի 2010 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Քաղավիացիայի վարչությունը և Ուլյանովսկի քաղավիացիայի բարձրագույն ավիացիոն ուսումնարանը, որն ինստիտուտի կարգավիճակ ունի, ընթացիկ տարվա ապրիլին համաձայնագիր են ստորագրել համագործակցության մասին: Այդ մասին այսօր Երևանում կայացած «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ֆրիդա Մուրադյանի հետ համատեղ մամլո ասուլիսում լրագրողներին է հայտարարել Քաղավիացիայի գլխավոր վարչության թռիչքային անվտանգության վարչության պետ Սերոբ Կարապետյանը: Ըստ նրա, համաձայնագրով նախատեսվում է, որ Ավիաուսումնական կենտրոնի շրջանավարտները կկարողանան լրացուցիչ կրթություն ստանալ Ուլյանովսկի քաղավիացիայի բարձրագույն ավիացիոն ուսումնարանում, իսկ 10 դիմորդ կկարողանա սովորել այնտեղ պետպատվերով: Բացի այդ, համաձայնագրով նախատեսվում է, որ Ավիաուսումնական կենտրոնի մասնագետները վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների կմասնակցեն Ուլյանովսկում: Ինչպես ասել է Սերոբ Կարապետյանը, 5 տարուց Հայաստանը կունենա 50 պրոֆեսիոնալ օդաչու, ինչը թույլ կտա ապահովել ուղևորահոսքի սպասարկումը, որը կավելանա «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի կառուցման արդյունքում: Ինչպես ասաց Ավիաուսումնական կենտրոնի տնօրեն Ֆրիդա Մուրադյանը ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |