Արտակ Շաքարայն. Հայաստանի ու Իսրայելի համագործակցությունն երկար չի տևի

Արտակ Շաքարայն. Հայաստանի ու Իսրայելի համագործակցությունն երկար չի տևի

PanARMENIAN.Net - Դեռևս մարտին, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեում քվեարկության էր դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը, հրեական լոբբին արդեն չէր սատարում Թուրքիային և բավական պասիվ էր: Այդ մասին այսօր Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարայնը`պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե հնարավոր է արդյոք համագործակցությունը հրեական լոբբիի հետ: «Եթե թուրք-իսրայելյան հարաբերությունները նույն մակարդակում մնան, դա բավական լուրջ հաղթանակ կլինի Հայաստանի համար: Նույնիսկ եթե Հայաստանն ու Իսրայելը սկսեն համագործակցել, դա երկար չի տևի և ապագա չի ունենա»,-ասել է նա: Ըստ թուրքագետի, ՀՀ-ն բավական սերտ համագործակցություն ունի արաբական աշխարհի հետ, այնտեղ կան բազմաթիվ հայ համայնքներ:

«Համագործակցությունը Իսրայելի հետ դրական չի անդրադառնա Հայաստանի վրա, դա չի բխում մեր շահերից»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---