Ալեքսան Հարությունյան. Հայկական հեռուստաալիքների քանակը կկրճատվի, սակայն հետո կտրուկ կաճի19 հունիսի 2010 - 15:07 AMT PanARMENIAN.Net - «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում վերջերս կատարված փոփոխություններն ըստ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի սովորական են և տրամաբանական։ Այս մասին նա ասաց հունիսի 19-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: «Մինչեւ 2015 թվականը հեռուստաալիքների քանակը պիտի ավելի սահմանափակ դառնա, և բնականաբար այսօր առկա հաճախությունների թիվը թույլ չի տալիս, որպեսզի այն կրկնապատկենք։ Բայց 2015-ից հետո, երբ անալոգային հեռարձակումը կանջատվի, կառաջանան բազմաթիվ նոր հաճախություններ եւ դրանց վրա կառաջանան բազմաթիվ նոր թվային հեռարձակող ալիքներ։ Այսինքն, մինչեւ 2015 թվականն ալիքների թիվը կպակասի, բայց 2015-ից հետո կտրուկ կաճի»։ Հարությունյանը նկատեց, որ «այս օրենքը մենք օդից չենք հորինել, բոլոր երկրներում այդ նույն գործընթացը կա»: Չնայած միջազգային կառույցների հորդորներին` չընդունել այս օրենքը, հունիսի 18-ին այն ստորագրվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ։ Անդրադառնալով հայկական հեռուստատեսության որակին` Հարությունյանն ասաց, որ հանրային հեռուստատեսության եթերում այսօր շատ չեն ցածրորակ հաղորդումներն ու ֆիլմերը: “Հանրայինի եթերն այսօր զերծ է լատինամերիկյան սերալիներից, կրիմինալից: Առանց այդ աղբի էլ շատ արագ վերականգնվեց մեր վարկանիշը: Աշնանն էլ մենք իրականացնելու ենք այնպիսի բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտան, որպեսզի Հանրային հեռուստատեսությանն ավելի քիչ քննադատեն” ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |