Եվրատեսիլի մասնակցին այսուհետ ընտրելու է ՀՀՀ գեղարվեստական խորհուրդը19 հունիսի 2010 - 15:34 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցներին այսուհետ ընտրելու է Հայաստանի Հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդը: Այդ մասին հունիսի 19-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Նրա խոսքով, 2011 թվականից սկսած հայ հանդիսատեսը կընտրի ոչ թե կատարողին, այլ երգը, որով նա կմասնակցի երգի մրցույթին: Խոսելով 2010թ. Եվրատեսիլի Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասի ելույթի մասին` նա ընդգծել է. «Չնայած, որ Եվա Ռիվասը Հայաստանի համար լավագույն տեղը չի զբաղեցրել, նրա ելույթը շատ լավն էր»: Նա նշել է նաև հաղթողի ընտրության ժամանակ ժյուրիի կարծիքի գործոնը` ասելով. «Եթե «Եվրատեսիլի» հաղթողը որոշվեր հանդիսատեսի քվեարկությամբ, ապա Հայաստանը եթե ոչ առաջին, ապա լավագույն տեղերից մեկը կզբաղեցներ»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |