ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ադրբեջանական զինված ուժերի հետ բախման հետևանքով զոհված հայ զինվորների հարազատներին![]() 19 հունիսի 2010 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ լրագրողների հետ զրույցում ցավակցություն է հայտնել անցած գիշեր ադրբեջանական զինված ուժերի հետ բախման հետևանքով զոհված հայ զինվորների հարազատներին: Նա, մասնավորապես, ասել է. «Ես ցավակցություն եմ հայտնում մեր զոհված զինվորների բարեկամներին ու հարազատներին` հասկանալով հանդերձ, որ նրանց վիշտը հնարավոր չէ ամոքել, միաժամանակ մեր ուշադրությամբ և նաև մեր պետականությունն ամրապնդելով մենք պետք է սփոփենք նրանց»,- ասել է ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը նաև հայտնել է, որ միջադեպի մասին իրեն տեղեկացրել են երեկ ուշ երեկոյան: Երեկ` հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն, ԼՂՀ ՊԲ զինծառայողների զգոնության շնորհիվ թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |