Մոսկվայում տեղի է ունեցել «Ջավախահայության սոցիալ-տնտեսական խնդիրները» թեմայով կլոր սեղան![]() 20 հունիսի 2010 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Մոսկվայում հայ երիտասրադության կողմից կազմակերպվել է կլոր սեղան «Ջավախահայության սոցիալ-տնտեսական խնդիրները» թեմայով: Միջոցառմանը մասանկցում էին ինչպես ջավախահայեր, այնպես էլ մարդիկ, որոնք հասկանում են Ջավախքի նշանակությունը հայկական պետության զարգացման մեջ: Կլոր սեղանն ընթացել է բանավեճային ակումբի ձևաչափում, որտեղ բարձրացրել են սոցիալ-տնտեսական և քաղաքական բնույթի հարցեր: Յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ուներ պատմել իր ճշմարտությունը, կիսվել թարմ նորություններով: Շատերը մտահոգված են այն խնդիրներով, որոնց բախվում են Ջավախքում մնացած նրանց ազգականները: Վրացական իշխանությունների խտրականական քաղաքականությունը Վրաստանում բնակվող հայերի նկատմամբ շարունակվում է տարեցտարի:Մշտական ճնշումը հայ բնակչության վրա հանգեցրել է տարածաշրջանում հայերի քանակի կրճատմանը: Նիստի ժամանակ քննարկվել են նաև հայկական եկեղեցիների խնդիրները և Ջավախքի հայ բնակչության մոտ հոգևոր մշակույթի զարգացման անբավարար լինելը` կապված եկեղեցիների, սրբավայրերի, մշակութային-կրոնական կենտրոնների քանակի կրճատման հետ:Կլոր սեղանի բոլոր մասնակիցները համաձայնվել են այն բանի հետ, որ իրավիճակի սրումը չի բխելու ոչ հայերի, ոչ վրացիների շահերից: Առաջարկվել է նաև բացել Ռուսաստանի ջավախահայ երիտասարդության տեղեկատվական Ինտերնետ-պորտալ: Կլոր սեղանի արդյունքներով մասնակիցները որոշել են ուղերձ հղել Վրաստանի կառավարությանը և ժողովրդին, որում մասնավորապես նշվում է, որ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է ազատ արձակել ջավախահայ բոլոր քաղբանտարկյալներին, Ջավախքում հայոց լեզվին տալ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ, Վրաստանի հայ Առաքելական եկեղեցուն իրավաբանական կարգավիճակ տալ, իսկ Ջավախքին` տեղական ինքնակառավարում, Վրաստանի հայերին հնարավորություն տալ ստանալ Հայաստանի քաղաքացիություն առանց վրացական քաղաքացիությունը կորցնելու: «Միայն այդ պահանջները բավարարելու դեպքում մեր ժողովուրդների հարաբերությունները կլինեն այն բարձր մակարդակում, որում պետք է լինեն: Դա տարածաշրջանում խաղաղության և համաձայնության գրավական կստեղծի»,- ասվում է ուղերձում, PanARMENIAN.Net ին հայտնել են միջոցառման կազմակերպիչները: ![]() ![]() Ջավախք Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |