Արա Պապյան. Ադրբեջանական թաթարները արել են այն, ինչ վարժվել են անել միշտ

Արա Պապյան. Ադրբեջանական թաթարները արել են այն, ինչ վարժվել են անել միշտ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական թաթարներն արել են այն, ինչ վարժվել են անել միշտ: Այնուամենայնիվ, ոչ միայն Իլհամ Ալիևն է պատասխանատվություն կրում ագրեսիվ հարձակման համար, այլ նաև միջազգային հանրությունը:Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Modus Vivendi կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Հարավային Կովկասում ներկա պայթյունավտանգ իրավիճակը համաշխարհային հանրության կողմից երկակի չափանիշների քաղաքականության հետևանք է: Աշխարհը չի կարող ինքնորոշման իրավունք տրամադրել Էրիթրիայի, Արևելյան Տիմորի, Արևմտյան և Արևելյան Գերմանիայի, նախկին Խորհրդային Միության և Հարավսլավիայի ժողովուրդներին, հատկապես Կոսովոյին, Աբխազիային և Հարավային Օսեթիային, և ժխտել նույնպիսի իրավունքը ԼՂ ժողովրդի համար: ՄԱԿ կանոնադրության համաձայն, ինքնորոշման սկզբունքը պետությունների միջև խաղաղ և բարեկամական հարաբերությունների հիմքն է, և ԼՂ ժողովուրդն անկախության, սեփական ընտրության իրավունք ունի»,- կարծում է փորձագետը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
---