Վերաօծվեց Սվերդլով գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի Նշխարաց Գյուտի տոնին, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ կատարվեց Սվերդլով գյուղի Սուրբ Գևորգ VI դարի եկեղեցու վերաօծման արարողությունը:

Օծվեցին Սուրբ Սեղանը, Խորանը, Մկրտության Սուրբ Ավազանը: Արարողության ավարտին նորաօծ եկեղեցում պատարագ մատուցեց Ստեփանավանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վռամ աբեղա Ղազարյանը:

19-րդ դարի վերակառուցողական աշխատանքների շնորհիվ, որի ժամանակ հավելվել է նաև եկեղեցուն կից զանգակատունը, ներկայումս եկեղեցին գրեթե ամբողջական տեսքով է: 2009թ. եկեղեցին վերանորոգվեց Գուգարաց թեմի առաջնորդարանի և «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի Ստեփանավանի տարածաշրջանի գրասենյակի համաֆինանսավորմամբ, հաղորդում է Գուգարաց թեմի մամլո դիվանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---