Բելառուսը դարձել է Եվրասիական զարգացման բանկի 5-րդ անդամ երկիրը![]() 22 հունիսի 2010 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Բելառուսը վճարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կանոնադրական կապիտալի իր բաժինը` կատարելով 15 մլն դոլարի վճարում: «Այսպիսով, Բելառուսն ավարտել է ԵԱԶԲ-ին անդամակցելու հետ կապված բոլոր անհրաժեշտ գործընթացները և դարձել է բանկի 5-րդ անդամ-երկիրը»,- ասվում է ԵԱԶԲ հաղորդագրության մեջ: Բանկի անդամ-երկրներ են նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանը և Տաջիկստանը Ներկա պահին բանկը Բելառուսի տարածքում մի շարք խոշոր ներդրումային նախագծերի փորձաքննություն է անցկացնում, որոնք համապատասխանում են նրա առաքելությանը և ռազմավարությանը: Մասնավորապես, ամբողջությամբ մշակված և ստորագրման է պատրաստված Արևմտյան Դվինա գետի վրա գտնվող Պոլոցկի ՀԷԿ-ի 100 մլն դոլար արժողությամբ շինարարության ֆինանսավորման նախագիծը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |