Եղեգնաձորցի ուսանողներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ![]() 22 հունիսի 2010 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, իր հարկի տակ ընդունել է երիտասարդ բուհականների հերթական խմբին: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները մասնակցել են բջջային կապի հիմունքներին նվիրված դասընթացի: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային շենքում հյուրընկալված ուսանողների հերթական խումբը հնարավորություն ունեցավ առավել հստակ պատկերացում կազմել ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման մասին: «Շարժական կապի ընձեռած հնարավորություններից առաջին անգամ օգտվող մարդկությունը պատկերացում անգամ չէր կարող կազմել, թե ինչ ծառայություն կարող է ապահովել այդ կապի վերջին սերունդը 89 տարի հետո: Դուք ականատեսն եք օրեցօր մեծացող այն պահանջարկի, որն արձանագրվում է ինֆորմացիոն տեղեկատվություն ստանալու հարցում: Զարգացում ապահովելու լավագույն ճանապարհը հաջողված փորձի ուսումնասիրության արդյունքում իրականացված քայլերն են: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար կարևոր է ՏՏ ոլորտում մեր երկրի հեղինակությունը: Գործունեության սկզբից մենք առաջնորդվել ենք այդ հաջողությունը երաշխավորելու սկզբունքով և պատրաստակամ ենք` մեր փորձը ձեզ հետ կիսելու հարցում»,-ուսանողներին ասաց Հայաստանի բջջային առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը` Ռալֆ Յիրիկյանը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |