Ադրբեջանի դիվերսիան Արցախի ԶՈւ շփման գծում պառակտում է մտցրել ադրբեջանական ԶԼՄ-ներում![]() 23 հունիսի 2010 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի շփման գծում հյուսիս-արևելյան ուղղությամբ հունիսի 19-ին պառակտում են մտցրել ադրբեջանական ԶԼՄ-ներում: Այդ մասին հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «ԶԼՄ-ների մի մասը գրել է հայկական կողմից հարձակման մասին, մեկ այլ կողմը խոսել է այն մասին, որ հարձակվող կողմն Ադրբեջանն է եղել: Դա խառնաշփոթ է առաջացրել Ադրբեջանի քարոզչական մեքենայում»,- ասել է Սամվել Մարտիրոսյանը: ԵՊՀ լրագրության ֆակուլտետի տեղեկատվական անվտանգության դասախոս Անահիտ Մենեմշյանի կարծիքով, ադրբեջանական քարոզչությունն ավելի շատ աշխատում է ապատեղեկատվության ծավալի, քան որակի վրա: Դրա հետ կապված են մեծ քանակությամբ վրիպումները, որոնք կատարում են աղբյուրները, իսկ երբեմն ուղղակի անտրամաբանական տեղեկատվություն է: «Սկզբից հայտնվում էր այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատի սպանված զինծառայողը թաղված է, որոշ ժամանակ անց տեղեկություն է հայտնվում այն մասին, որ հայկական կողմը չի տալիս մահացածի մարմինը»,- ասել է Մենեմշյանը: Փորձագետների կարծիքով, հայ լրագրողներն արտակարգ իրավիճակում իրենց ակտիվ չեն պահել: Մասնավորապես, միջազգային փորձագետների կողմից քիչ մեկնաբանություններ են ստացվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |