Ավստրիայի արտգործնախարարը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ավստրիայի արտգործնախարարը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կժամանի Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի (Michael Spindelegger) գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսված է Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարարի հանդիպումը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այցի շրջանակներում նախարար Շպինդելեգերը ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի զոհերի հուշահամալիրում: Էդվարդ Նալբանդյանի և Միխայել Շպինդելեգերի հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին: Հանդիպումից անմիջապես հետո ԱԳՆ ասուլիսների սրահում տեղի կունենա արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---