Մոնթեի կյանքն օրինակ է ծառայում երիտասարդ սերնդի համար![]() 24 հունիսի 2010 - 12:58 AMT PanARMENIAN.Net - 2010թ. հունիսի 23-ին հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ, Խորեն աբղ. Հովհաննիսյանի հրավերով Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում էր Californias State University Northridge համալսարանի դասախոս, փիլիսոփայության դոկտոր Մարգար Մելքոնյանը: Ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ նրա` «Եղբորս ճանապարհը» գրքի շնորհանդես-ընթերցանությունը: Մարգար Մելքոնյանը նախ կարդաց հատ-վածներ իր գրքից, որը նվիրված էր եղբորը`ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կյանքին ու մահին: Հավարտ հանդիսության Հայր Խորենը երախտագիտության ու գնահատանքի խոսք ասաց Մարգար Մելքոնյանին, ապա խոսեց Մոնթե Մելքոնյանի մա-սին`մեջբերելով մեծ զորավար Նապոլեոն Բոնապարտի այն միտքը, թե` սերը դեպի հայրենիքը քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է: «Մոնթեն օժտ-ված էր այդ արժանիքով`հայրենասիրությամբ: Նրա մահ իմացյալ անմահու-թյունը, անձնուրացությունը դարձավ առհավատչյան մեր անկախություն ձեռք բերած հայրենիքի համար: Մոնթեի կյանքը սերունդների համար լինելու է դաս-տիարակչական այն լուսավոր կետը, որին պիտի հետամուտ լինեն նրանք»,- ասել է Հայր Խորենը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |