Եթե Ռուսաստանը մտադիր լիներ Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայել, ապա նա դա վաղուց կաներ24 հունիսի 2010 - 13:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման, առավել ևս Ադրբեջանին Ֆիզուլին և Քելբաջարը հանձնելու պայմանավորվածության մասին խոսք լինել չի կարող: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին Մոսկվայում գտնվող բարձրաստիճան պաշտոնյան, նաև անհնար է հակամարտության գոտում ամերիկյան և ռուս խաղաղապահների տեղակայման սցենարը: «Նրանք, ովքեր նման տեղեկություններ են տարածում, մեջբերելով «եվրոպական անվտանգության ծառայության աղբյուրներին», գործում են ոչ խելացի և ի վնաս ինչպես Հայաստանի և Ռուսաստանի, այնպես էլ հակամարտության խաղաղ կարգավորման: ՌԴ դիրքորոշումը տարիների ընթացում անփոփոխ է. հակամարտությունը պետք է լուծեն հայերը և ադրբեջանցիները բացառապես խաղաղ ճանապարհով»,- ընդգծել է աղբյուրը: Նա նաև նշեց, որ եթե Ռուսաստանը մտադիր լիներ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայել, ապա նա վաղուց կաներ դա, ՌԴ-ն դրա համար բոլոր հնավորություններն ունի: «Ես նույնիսկ մտածում եմ, որ հայկական կողմը դեմ չէր լինի: Իսկ ահա Իրանը կխոչընդոտի Ֆիզուլիում ամերիկյան ստորաբաժանումների ենթադրյալ տեղակայմանը, որը սահմանակից է Իրանի հետ»,- ասել է նա, ավելացնելով, որ տարածաշրջանում նոր պատերազմը ոչ մեկին պետք չէ, քանի որ այն առանց այն էլ փխրուն կայունությունը քաոսի կվերածի: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (FAAE) մամլո ծառայությունը հունիսի 24-ին հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես ասվում է. «Մայիսի վերջին Եվրոպայի գաղտնի ծառայությունները մեզ հաղոդել են, որ պայմանավորվածություն կա Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև ամառային ամիսներին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպեր հրահրելու մասին, և դա համաձայնեցված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Այդ միջադեպերի արդյունքում սկզբից տասնյակ զոհեր կլինեն, հետո կլինի կարճատև պատերազմ, որում երկու կողմերից զոհերի թիվը կարող է հազարների հասնել: Պատերազմը կընդհատվի գերտերությունների կողմից, և վերոհիշյալ շրջաններ կմտցվեն խաղաղապահ զորքեր. Ֆիզուլիում` ամերիկյան զորքեր, Քելբաջարում` ռուսական»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |