Երևանում տեղի կունենա Արևելյան Եվրոպայի մրցակցային մարմինների միջազգային սեմինար24 հունիսի 2010 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-ից հուլիսի 1-ը Երևանում կանցկացվի մրցակցային մարմինների ներկայացուցիչների միջազգային սեմինար: Նախաձեռնությունը Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնինն է, որն ամեն տարի սեմինարներ է կազմակերպում Հունգարիայի մայրաքաղաքում: Այս տարի առաջին անգամ որոշվել է միջազգային սեմինարն անցկացնել Հայաստանում, հայտնում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո ծառայությունը: 2005թ-ին հինմադրված Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի նպատակն է միջին, արևելյան և հյուսիս-արևելյան Եվրոպայի տարածաշրջանում զարգացնել ազատ մրցակցության օրենսդրությունն ու քաղաքականությունը: Կենտրոնի կողմից Երևանում կազմակերպվող սեմինարն այս առաքելության մի մասն է: Սեմինարի օրակարգում ընդգրկված են գերիշխող դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության, հակամրցակցային համաձայնությունների և ակնհայտ բարձր գնագոյացման դեպքերի բացահայտման խնդիրներին նվիրված հարցեր: Սեմինարի օրակարգն, ի դեպ, նախատեսում է ոչ միայն տեսական հարցերի ներկայացում, այլև Հայաստանի Հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարած կոնկրետ գործերի դիտարկում, քննարկում և նմանատիպ գործերի վարման միջազգային փորձի համեմատություն: Սեմինարին մասնակցելու են 14 երկրների մրցակցային մարմինների ներկայացուցիչներ, ԱՊՀ երկրների մրցակցային խորհրդի ղեկավար աշխատողներ և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության 7 միջազգային փորձագետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |