ԵԱՀԿ առաքելությունը ճգնաժամ-դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում![]() 24 հունիսի 2010 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը ճգնաժամ-դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի արևելք, որտեղ հունիսի 18-ին ադրբեջանական կողմը կոպիտ խախտել է հրադադարի ռեժիմը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը/Հունգարիա/ և Ժասլան Նուրտազինը/Ղազախստան/: Տվյալ պաշտպանական հատվածի համար պատասխանատու` ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները ԵԱՀԿ առաքելության անդամներին ներկայացրել են ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի վրա ադրբեջանական դիվերսիոն ջոկատի նենգ հարձակման մանրամասները, ինչի արդյունքում երկու կողմերն էլ կորուստներ են կրել: Դիտարկման խումբը ադրբեջանական կողմից գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներրկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |