Վրաստանի իշխանությունները հայաբնակ շրջանները «նոսրացնում են» աջարացիներով24 հունիսի 2010 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Աջարիայում տեղի ունեցած աղետի արդյունքում տուժած ընտանիքների վերաբնակեցումը Վրաստանի արևելյան հատվածում շարունակվում է: Խուլոյում սողանքների հետևանքով տուժած 14 ընտանիքների բնակելի տներ են հատկացվել Նինոցմինդայի շրջանի (Սամցխե-Ջավախք) Գորելովկա գյուղում: Նրանք արդեն տեղափոխվել են նոր տներ: Այդ մասին ասվում է Հայաստանի Ազգային Նեոպահպանողական շարժման (ԱՆՇ) հայտարարության մեջ: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ներկա պահին Գորելովկայում Աջարիայի բարձրավանդակից տեղափոխված մոտ 50 ընտանիք է բնակվում: Նրանց համար բնակելի տներ է ձեռք բերել Վրաստանի փախստականների և տեղափոխված անձանց գործերով նախարարությունը: «Դա կոչվում է մեկ հարվածով երկու նապաստակ սպանել»: Առաջին հայացքից դա հումանիտար ծրագրի տեսք ունի, իսկ իրականում վրացական իշխանությունները մի կողմից հայաբնակ շրջանները (ընդ որում, Հայաստանի հետ սահմանի վրա) «նոսրացնում են» աջարացիներով, իսկ մյուս կողմից Աջարիան «ազատում» էթնիկ աջարացիներից: Ի դեպ Խուլոյի շրջանն Աջարիայի այն քիչ տարածքներից է, որտեղ գրեթե 100% աջարական բնակչություն է գերակայում»,- ասվում է հայտարարության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |