Ավստրիայի ԱԳՆ. Ժամանակին մենք անպայման մեր ներկայացուցչությունները կբացենք Հայաստանում ու Վրաստանում![]() 25 հունիսի 2010 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի որոշ քաղաքացիներին Ադրբեջանում «պերսոնա նոն-գրատա» հայտարարելու մասին հարցը քննարկվել է Բաքվում: Այդ մասին Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: «Մենք ստացանք այն պատասխանը, որն ակնկալում էինք»,-ասել է ավստրիացի դիվանագետը: Ինչ վերաբերում է հենց Բաքվում Ավստրիայի դեսպանատան բացմանը, ապա Միխայել Շպինդելեգերն ասել է, որ իր երկիրը շահագրգռված է Nabucco նախագծում, ուստի առաջին դեսպանատունը Հարավային Կովկասում բացվեց հենց Բաքվում: «Մենք պատրաստ ենք դեսպանություններ հիմնել բոլոր երեք երկրներում, սակայն մեր ծրագրերին խանգարեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որն անդրադարձավ նաև Ավստրիայի վրա: Ուստի մենք դեռևս միայն մեկ դեսպանություն ենք բացել: Սակայն, ժամանակին մենք անպայման մեր ներկայացուցչությունները կբացենք Հայաստանում և Վրաստանում»,-ասել է Շպինդելեգերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |