Լեռնային Ղարաբաղի հարցում թուրք-ռուսական դաշինքի մասին խոսակցություններն անլուրջ են![]() 25 հունիսի 2010 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցում թուրք-ռուսական դաշինքի մասին խոսակցություններն անլուրջ են: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, 2008թ. օգոստոսից հետո տարածաշրջանում նոր ստատուս-քվո ձևավորվեց և Ռուսաստանի դիրքերն ամրապնդվեցին: «Այս առումով ՌԴ-ն ոչ մի պատճառ չունի կիսել առաջնային դիրքերը Թուրքիայի հետ: Իսկ թուրքական կողմի հայտարարություններն ընդամենը ջուրը պղտորելու փորձեր են»,-ասել է Սաֆրաստյանը: Նա ընդգծել է, որ ոչ մի այլ խաղաղապահ, եթե դրանց կարիքը լինի Ղարաբաղում, Ռուսաստանն ուղղակի թույլ չի տա: Ըստ արևելագետի, ամերիկացի խաղաղապահների ներկայությունը թույլ չի տա Իրանը: Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ինչ-որ պայմանավորվածության մասին, որի համաձայն խաղաղապահներ են տեղակայվելու Ֆիզուլիում և Քելբաջարում: ԶԼՄ-ները նաև հղում են անում Բարաք Օբամայի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև գաղտնի պայմանավորվածության վրա, որի համաձայն, իբր, երկու վերոհիշյալ շրջանները կվերադարձվեն Ադրբեջանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |