Արթուր Բաղդասարյան. Հայաստանն որպես ՀԱՊԿ ակտիվ անդամ օգնություն կցուցաբերի Ղրղզստանին![]() 25 հունիսի 2010 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ակտիվ անդամ օգնություն կցուցաբերի Ղրղզստանին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ինչպես նշել է ՀՀ ԱԱԾ քարտուղարը, Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, ՀԱՊԿ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՀԱՊԿ անդամ ԱԱԾ երկրների քարտուղարները հունիսի 14-ին հավաքվել են Մոսկվայում և 9 կետերից բաղկացած որոշում են կայացրել, որը հաստատվել է նաև ՀԱՊԿ անդամ երկրների կողմից: «Հայաստանը հավատարիմ է ստորագրված պայմանագրին և անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Ղրղզստանին»,-ասել է Բաղդասարյանը` հավելելով, որ այդ մասին հանրությունը կիրազեկվի առաջիկա օրերին: Ըստ նրա, ՀԱՊԿ մի շարք երկրներ արդեն համապատասխան աջակցություն ցուցաբերել են: «Մենք ևս որպես կազմակերպության անդամներ համապատասխան աջակցություն կցուցաբերենք: Ներկայումս մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես և ինչ չափով կարող ենք օգնություն ցուցաբերել Ղրղզստանին»,-ասել է ՀՀ ԱԱԾ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |