ՀՀ ԱԳՆ. Աշխարհը պետք է կոնկրետ գնահատական տա ԼՂՀ դեմ Բաքվի սադրանքին![]() 25 հունիսի 2010 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Չխրախուսելու համար ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև հրադադարի կոպիտ խախտումների ու սադրանքների հեղինակների գործողությունները, անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն իրերն իրենց անունով կոչի և կոնկրետ հայտարարի, թե ով է պատասխանատու ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում վերջին միջադեպի համար: Այդ մասին Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերի հետ Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հավելել է, որ միջազգային կազմակերպությունների և քաղաքական գործիչների բոլոր կոչերն ու հայտարարությունները հասցեագրված են Բաքվին և յուրօրինակ «դեղին քարտ են» Ադրբեջանի համար: Էդվարդ Նալբանդյանն ուշադրությունը հրավիրել է ղարաբաղյան հակամարտությանը կրոնական երանգ տալու և դրանով իսկ մահմեդական պետություններին արկածախնդրության մեջ ներքաշելու Բաքվի ճիգերի վրա: Ըստ նրա, նման հանգամանքներում միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա բոլոր այդ իրադարձություններին: Հակառակ դեպքում, ինչպես նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ աշխարհում թույլատրելի են ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |