Տնտեսական համագործակցությունը բարենպաստ ազդեցություն կունենա տարածաշրջանի խնդիրների լուծման վրա25 հունիսի 2010 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն, ինչպես Եվրամիությունը, կիսում է այն մոտեցումը, որի համաձայն տնտեսական տարածաշրջանային համագործակցությունը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրների լուծման վրա: Այդ մասին Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Միխայել Շպիդելեգերի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում կայուն տնտեսական դաշտ է ձևավորվել օտարերկրյա ներդրումների համար, որի վառ ապացույցն է բազմաթիվ օտարերկրյա ձեռնարկությունների գործունեությունը հանրապետությունում: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ ավստրիացի գործարարները, որոնք Հայաստան են այցելել Ավստրիայի ԱԳՆ պատվիրակության հետ, կքննարկեն համագործակցության հնարավորությունները հայ գործարարների հետ և կոնկրետ պայմանավորվածությունների կհասնեն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |