Ավստրիան շահագրգռված է ներկայություն ունենալ Հարավային Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում![]() 25 հունիսի 2010 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Ավստրիան շահագրգռված է ներկայություն ունենալ Հարավային Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում: Այդ մասին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Միխայել Շպինդելեգերը: «Սա իմ առաջին այցն է Հայաստան և ցանկանում եմ նշել, որ մենք շահագրգռված ենք նրանով, որպեսզի ապագայում ընդլայնենք մեր ներկայությունն այս տարածաշրջանում ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական տեսակետից»,- ասել է ավստրիացի նախարարը: Նրա խոսքերով, հանդիպման ընթացքում իր հայ գործընկերոջ հետ քննարկել են քաղաքական երկխոսության զարգացման հարցեր, «Օդային հաղորդակցության» համաձայնության կնքումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, միմյանց աջակցություն ցուցաբերելը: Շոշափվել են նաև համատեղ մշակութային միջոցառումներ անցկացնելու հնարավորությունները: Միխայել Շպիդելեգերը հաղորդել է, որ հուլիսին կսկսվեն Հայաստան-ԵՄ բանակցություենները ԵՄ հետ Ասոցիացիայի մասին պայմանագրի շուրջ, ինչը, նախարարի խոսքերով, միայն կօգնի ընդլայնել Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |