Համլետ Հարությունյան. Հայաստանը պետք է համապատասխան հակահարված տա Ադրբեջանի բոլոր ոտնձգություններին![]() 25 հունիսի 2010 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 18-ին տեղի ունեցած միջադեպը թուրքական ձեռագիր ունի. սպանել գիշերվա ծածկի տակ կամ երբ մարդիկ քնած են: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Համլետ Հարությունյանը: Նրա կարծիքով, Հայաստանը որոշ առումով կորցրել է զգոնությունը, և Ադրբեջանը, օգտվելով դրանից, իրագործեց այս հանցագործությունը: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանը պետք է համապատասխան հակահարված տա Ադրբեջանի բոլոր ոտնձգություններին, այլ ոչ թե հանդես գա խաղաղության աղավնու դերում` բոլորին, իբր, ցույց տալով, թե մենք վախենում ենք: «Ես գտնում եմ, որ մենք Ադրբեջանից վախենալու համար հիմք չունենք»,- ասել է Հարությունյանը` ավելացնելով, որ Հայաստանը հաղթել է Ադրբեջանի հետ պատերազմը, իսկ այն կողմը, որը հաղթել է, պետք է միշտ բարոյական առավելություն ունենա: Դրա հետ մեկտեղ նա քննադատել է Չայլու շրջանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ միջազգային հանրության արձագանքը` ասելով, որ այն բավական ուշացած էր և անհասկանալի ձևակերպումներով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |