ՀԲ-ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը պետկառավարման համակարգի արդիականացման գործում![]() 25 հունիսի 2010 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական քաղաքականության տարածաշրջանային դեպարտամենտի տնօրեն Լուկա Բարբոնեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։ Պատվիրակությունը Հայաստան է ժամանել` մասնակցելու Համաշխարհային բանկի կազմակերպած միգրացիայի և դրամական փոխանցումների խնդիրների թեմաներով համաժողովին։ Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի եռամյա գործունեությունը և շնորհակալություն հայտնել նրան համատեղ, արդյունավետ աշխատանքի համար։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության ընթացքը և հետագա անելիքները։ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը և ճգնաժամի հետևանքով առաջացած հիմնական մարտահրավերները` մասնավորապես ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացման, բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման և հավասար մրցակցային պայմանների ապահովման անհրաժեշտությունը և այդ ուղղություներով ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները։ Կողմերն առաջնահերթ կարևորել են պետական կառավարման համակարգի արդիականացումը, մասնավորապես, հարկային և մաքսային բարեփոխումների իրականացումը։ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական քաղաքականության տարածաշրջանային դեպարտամենտի տնօրեն Լուկա Բարբոնեն վերահաստատել է Համաշխարհային բանկի` բարեփոխումների իրականացմանն օժանդակելու պատրաստակամությունը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |