2011 թվականին Հայաստանի պետբյուջեից նախատեսվում է 9,4 մլրդ դրամ հատկացնել գիտության ոլորտին25 հունիսի 2010 - 17:29 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականին գիտության ոլորտին Հայաստանի պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 9,4 մլրդ դրամ: Այդ մասին լրագրողներին է հայտնել գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Ըստ նրա, առանձին տողով միջոցներ կհատկացվեն ինովացիոն ծրագրերի համար: «Իմ հաշվարկներով, եթե այդ միջոցները հատկացվեն, գիտության ընդհանուր ֆինանսավորումը Հյաաստանում կարող է կազմել 12 մլրդ դրամ»,-ասել է Սամվել Հարությունյանը: 2009 և 2010 թվականներին պետբյուջեից հատկացվել է 8,3-ական մլրդ դրամ: Գիտական գործունեության համար այդ միջոցներից հատկացվում է 5,5 մլրդ դրամ, 2 միլիարդը հատկացվում է սարքավորումների ձեռք բերման, տարբեր միջազգային գիտական կազմակերպություններում անդամավճարների մուծման համար և ևս 1 մլրդ դրամ է հատկացվում գիտական մշակումներին ռազմական արդյունաբերության ոլորտում: ՀՀ կառավարության գիտության զարգացման նոր ռազմավարաւոյթյան համաձայն, մշակվել է նաև գիտական ոլորտի ֆինանսավորման նոր կարգը, որի նպատակն է առավել հասցեագրված դարձնել ֆինանսավորումն ու բարձրացնել գիտական կազմակերպությունների արդյունավետությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |