Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին![]() 25 հունիսի 2010 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միգել Անխել Կունեոյին: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նրա փորձն ու կարողությունները կնպաստեն հայ-արգենտինական հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկու երկրների միջև եղած մեծ հեռավորությունը չի խանգարի քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը, և, որպես Ազգային ժողովի նախագահ, ամեն ինչ կանի դրան նպաստելու համար: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարևոր համարեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը` նշելով, որ ՀՀ Ազգային ժողովում գործում է հայ-արգենտինական պատգամավորական խումբ: Արգենտինայի դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և փոխանցեց Արգենտինայի Պատգամավորների պալատի և Սենատի նախագահների ողջույնները: Զրուցակիցները նշեցին, որ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը: Ընդգծվեց տնտեսական կապերը խորացնելու անհրաժեշտությունը և գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը բիզնես ֆորումների միջոցով, որոնք հնարավորություն կտան երկու երկրների գործարարներին ավելի լավ ճանաչել միմյանց, տեղեկանալ հնարավորություններին: ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել բոլոր ծրագրերի իրականացմանը և անհրաժեշտ օրենսդրական դաշտի ձևավորմանը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |