«Քենդլ» կենտրնը նվեր է ստացել 3 մլն եվրո արժողությամբ սարքավորումներ25 հունիսի 2010 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական երկրները «Քենդլ» միջազգային գիտական կենտրոնին նվիրել են 3 մլն եվրո արժողությամբ սարքավորումեր: Այդ մասին լրագրողներին հայտնել է գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Քենդլ - (անգլ. CANDLE - Center for the Advancement of Natural Discoveries using Light Emission, թարգմանաբար՝ սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն) նախագծի նպատակն է Հայաստանում ստեղծել առնվազն հինգ փորձարարական կայաններով գիտական կենտրոններ, որտեղ գիտնականները ինտենսիվ լուսային հոսքի օգնությամբ հնարավորություն կունենան հետազոտել մոլեկուլներ, կենսաբանական օբյեկտներ և նյութեր: Արդյունքում կկառուցվի շրջակա միջավայրի համար լրիվ անվտանգ արագացուցչային կենտրոն, որն աննախադեպ կլինի հետխորհրդային, Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում: Հայաստանի կառավարությունը մասամբ կմասնակցի այդ գիտական նախագծին` իր վրա վերցնելով կենտրոնի ստեղծման ծախսերի 25 տոկոսը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |