Գագիկ Մելիքյան. Ադրբեջանը լավ է հասկանում, որ պատերազմի դեպքում տանուլ կտա![]() 26 հունիսի 2010 - 13:11 AMT PanARMENIAN.Net - «Այս պահի դրությամբ ես ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություն չեմ տեսնում»,-Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Ըստ նրա, Ադրբեջանը լավ է հասկանում, որ եթե պատերազմ սկսի, ապա տանուլ կտա: «Հայկական բանակը պատրաստ է պատասխան տալ դիվերսիոն սադրանքին կամ ադրբեջանական բանակի լայնածավալ գործողություններին, և ես վստահ եմ, որ այդ դեպքում ռազմական գործողությունները կծավալվեն Ադրբեջանի տարածքում»,-ասել է ՀՀԿ պատգամավորը: Այդ համատեքստում Մելիքյանը կարծիք է հայտնել, որ ելնելով վերոնշյալից, Ադրբեջանը չի համարձակվի ռազմական գործողություններ սանձազերծել տարածաշրջանում: Ընդ որում նա նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսումը շահավետ է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաև գերտերությունների համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |