Երևանում կայացել է Միջազգային օլիմպիական օրվան նվիրված վազքարշավ![]() 26 հունիսի 2010 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Երևանում տեղի է ունեցել Միջազգային օլիմպիական օրվան և ՀՀ ԱՕԿ 20-ամյակին նվիրված վազքարշավ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նպատակը սպորտը զանգվածային դարձնելն է և հնարավորինս շատ մարդկանց ներգրավելը: «Յուրաքանչյուր տարի մեր երկրում երիտասարդ մասնակիցների թիվն ավելանում է և ավելի շատ է զգացվում սպորտային ոգին»,- ասել է Ծառուկյան: Վազքարշավին մասնակցում էին մարզիկներ 7 տարիքային կարգերում, ինչպես նաև հեծանվորդներ և ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարդիկ: Հաղթողները ստացել են ՀԱՕԿ պատվոգրեր և դրամական պարգևներ, իսկ մասնակիցները` ՄՕԿ հավաստագրեր: Հունիսի 26-ին Հայաստանի տարբեր մարզերում և Լեռնային Ղարաբաղում տեղի կունենան տոնական միջոցառումներ նույնպես նվիրված Օլիմպիական օրվան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |