Գագիկ Մելիքյան. Չավուշօղլուի շնորհիվ Եվրոպան սկսում է հասկանալ, թե որն է «ժողովրդավարական» Թուրքիան![]() 26 հունիսի 2010 - 15:02 AMT PanARMENIAN.Net - «Մևլուդ Չավուշօղլուի ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո, Եվրոպան սկսում է հասկանալ, թե ինչ է նշանակում «ժողովրդավարական» Թուրքիա»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտրաարել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: Ըստ նրա, եթե այդպես շարունակվի, ապա շնորհիվ Չավուշօղլուի վարած քաղաքականության, շուտով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության ներկայացուցիչները ստիպված կլինեն նիստերի ներկայանալ մահմեդական գլխաշորերով կամ չալմաներով: «Եթե դա ընդունելի է Եվրոպայի համար, ապա թող այդպես էլ շարունակվի»,-ասել է Գագիկ Մելիքյանը: Անդրադառնալով վերջին զեկույցներին ԵԽԽՎ-ում, պատգամավորը նշել է, որ դա թուրք-ադրբեջանական լոբբիի գործունեության, ինչպես նաև ԵԽԽՎ նախագահի ազգությամբ թուրք լինելու արդյունքն է: «Չավուշօղլուն մինչ օրս չի հասկացել, որ նա ներկայացնում է ԵԽԽՎ-ն, նրան թվում է, թե նա Թուրքիայի մեջլիսի նախագահ է»,-ասել է Մելիքյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |