Կենսաթոշակային բարեփոխումները անվստահություն են առաջացնում Հայաստանի որոշ քաղաքացիների մոտ![]() 26 հունիսի 2010 - 16:03 AMT PanARMENIAN.Net - «2 օր առաջ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական նպաստների մասին» օրենքը, որը բաղկացած է 5 մայր օրենքներից և 47 օրենքի փոփոխություններից»,-հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հունիսի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում: Անցումը կուտակային համակարգի ենթադրում է, որ քաղաքացիների աշխատավարձի 5 տոկոսը կփոխանցի կենսաթոշակային հիմնադրամ, որին պետությունը կհավելի ևս 5 տոկոս: Այդ միջոցները կուղղվեն տարբեր հիմնադրամներ, որոնք ևս տոկոսային հավելումներ կանեն: Ներդրված միջոցների 80 տոկոսի երաշխավորը կլինի պետությունը, իսկ 20 տոկոսինը` այն հիմնադրամները, ուր կփոխանցվեն միջոցները: Այդ բարեփոխումը վստահություն չի ներշնչում «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին: Ըստ նրա, դժվար կլինի հետևել, թե ուր են փոխանցվում միջոցները և ով է դրանք վերադարձնելու: Սակայն, ըստ Հակոբ Հակոբյանի, այդ գործընթացը միանգամայն թափանցիկ կլինի և ցանկացած քաղաքացի օնլայն ռեժիմով կհետևի, թե ուր են փոխանցվում իր միջոցները և անհրաժեշտության դեպքում կարող է փոխել հիմնադրամը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |