Երևանում մեկնարկում են ԱՊՀ երկրների 6-րդ երիտասարդական բաց «Դելփյան խաղերը»26 հունիսի 2010 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Երևանում մեկնարկել են ԱՊՀ մասնակից երկրների 6-րդ երիտասարդական բաց «Դելփյան խաղերը»: Բացման արարողությանըներկակլինեն ՀՀ եւ ԱՊՀերկրներից պատվավոր հյուրեր, ԵՊԼՀ ռեկտորը, պաշտոնատար այլ անձինք: Խաղերն անց են կացվում Միջազգային դելֆյան կոմիտեի ու ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հովանավորությամբ: Խաղերին մասնակցում են 10-25 տարեկան շուրջ 500 ներկայացուցիչներ ԱՊՀ 10 երկրներից, ինչպես նաեւ Վրաստանից եւ Բալթյան երկրներից: Մասնակիցներն ուժերը կչափեն 19 անվանակարգերում: «Վստահ եմ, որ այս խաղերը կնպաստեն աշխարհի ժողովրդների մշակութային ժառանգության պահպանմանն ու բազմապատկմանը, ստեղծագործական շփումների զարգացմանը մշակույթի, արվեստի, կրթության ոլորտներում»,-ասել է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը: Դելֆյան խաղերի նոր դարաշրջանը սկսվեց 2000 թվականին, երբ 27 երկրների մասնակցությամբ Մոսկվայում անցկացվեցին ժամանակակից Առաջին համաշխարհային դելֆյան խաղերը: Այսօրվա դրությամն այս շարժմանը մասնակցում է 63 երկիր: Միջազգային դելֆյան կոմիտեի կենտրոնակայանը գտնվում է Մոսկվայում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |