Ֆիլիպ Գորդոն. Անկարան վանում է իրենից ԱՄՆ կողմնակիցներին

Ֆիլիպ Գորդոն. Անկարան վանում է իրենից ԱՄՆ կողմնակիցներին

PanARMENIAN.Net - Այն պահից ի վեր, երբ Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները բարդացան, Անկարան արագ կորցնում է իր կշիռը միջազգային ասպարեզում: Սպառնալիքներն ու բռնության հանդիմանությունները Երուսաղեմի հասցեին միայն բարդացնում են նրա վիճակը:

«Անկարան վանում է իրենից ԱՄՆ կողմնակիցներին և պետք է ցուցադրի իր հավատարմությունն ու համագործակցության պատրաստակամությունն Արևմուտքին»,-գտնում է ԱՄՆ Եվրոպայի ու Եվրասիայի գծով պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Ըստ նրա, Թուրքիան նախկինի պես հավատարիմ է մնում ՆԱՏՕ-ին, Եվրոպային ու Միացյալ Նահանգներին, սակայն անհրաժեշտ է, որ նա այժմ ինչ-որ կերպ ցուցադրի այդ շահագրգռվածությունը:

«Վաշինգտոնի համար գնալով ավելի դժվար է դառնում սատարել թուրքական կողմի նախաձեռնություններին առանց փոխադարձ շահագրգռվածության»,-ասել է Գորդոնը, հաղորդում է MIGnews.com-ը:

Հունիսի 9-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն նոր բանաձև ընդունեց Իրանի վերաբերյալ: Թուրքիան սրման գնաց Արևմուտքի հետ`դեմ քվեարկելով բանաձևին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---