Վենետիկի 54-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա աննախադեպ հետաքրքիր նախագծով![]() 26 հունիսի 2010 - 17:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Մշակույթինախարարությանորոշման համաձայն Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի հանձնակատար: 1895թ. հիմնադրվածժամանակակիցարվեստի համաշխարհային ամենահեղինակավոր այդ ստուգատեսին Հայաստանը մասնակցում է 1995 թվականից: 1995-2009թթ. հայկական տաղավարը ներկայացրել է «Նորարար փորձառական արվեստի կենտրոնի» (ՆՓԱԿ) հիմնադիր Էդուարդ Պալասանյանը: Յուրաքանչյուր բիենալե ունի իր թեման: 2011-ի` 54-րդ բիենալեն, կրելու է «Տիեզերքները տիեզերքում» խորագիրը: Այն կշարունակվի հունիսից նոյեմբեր: Յուրաքանչյուր երկիր, բացի մասնակիցներից, ունի հանձնակատար եւ համադրող /կուրատոր/, ովքեր պատասխանատու են ազգային նախագծի ներկայացումը բիենալեի չափանիշներին համապատասխանեցնելու համար: Հայկական տաղավարի նորանշանակ կոմիսարի կարծիքով, Վենետիկյան 54-րդ բիենալեի «Տիզերքները տիեզերքում» ընդհանուր խորագրի ներքո Հայաստանը կներկայանա աննախադեպ հետաքրքիր նախագծով: Հունիսի 25-28-ը Վ.Մնացականյանը հայկական տաղավարի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման համար կգտնվի Վենետիկում: Նրա հավաստմամբ, հուլիսի կեսին արդեն կկազմակերպվի բաց քննարկում արվեստի խնդիրներով մտահոգ մարդկանց, տեսաբանների, արվեստագետների մասնակցությամբ: Արդյունքում կընտրվի 2011-ի հայկական տաղավարի համադրողը, որն էլ կընտրի արվեստագետին կամ արվեստագետներին: Մինչև Բիենալեի գեղարվեստական խորհրդին հայկական տաղավարի նախագծի ներկայացնելը կհրապարակվեն նաև տաղավարի կազմակերպական մանրամասները և գտնվելու վայրը: Այս տարվանից հայկական ժամանակակից արվեստի միջազգայնացումը դրվում է պետական և հուսալի հենքի վրա, ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |