Իրանի խնդիրն ու «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպը քննարկվել են Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում![]() 27 հունիսի 2010 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Տորոնտոյում G20 գագաթաժողովի շրջանակներում կայացավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հանդիպման ընթացքում, որը տևեց 1 ժամ 15 րոպե, քննարկվեցին «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպին առնչվող հարցեր, ահաբեկչության դեմ պայքարն ու Իրանի միջուկային ծրագիրը: Ջերմ բարեկամական մթնոլորտում ընթացած հանդիպման ժամանակ դիտարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա հարցեր: Էրդողանը հայտնեց, որ Թուրքիան Իսրայելից ակնկալում է «Մավի Մարմարա» նավի վրա կատարած հարձակման հետ կապված հատուցման վճարում և Գազայի սեկտորի շրջափակման լիարժեք վերացում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հերթին նշեց այն նշանակությունը, որն ԱՄՆ-ն տալիս է թուրք-իսրայելյան հարաբերություններին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Իրանի միջուկային ծրագիրն ու Թուրքիայի դիվանագիտական ջանքերը: Ինչպես նշվում է, կողմերը հստակ արտահայտեցին իրենց դիրքորոշումն այդ հարցի առնչությամբ, հաղորդում է TRT Russian-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |