Թուրքիան փակել է իր օդային տարածքն Իսրայելի տրանսպորտային ինքնաթիռի համար

Թուրքիան փակել է իր օդային տարածքն Իսրայելի տրանսպորտային ինքնաթիռի համար

PanARMENIAN.Net - Թուրքիան փակել է իր օդային տարածքը Իսրայելի ՌՕՈւ տրանսպորտային ինքնաթիռի համար: Իսրայելի «Բոինգ-707»-ում գտնվում էին շուրջ 100 իսրայելցի սպաներ, որոնք մեկնում էին Լեհաստան` համակենտրոնացման ճամբարների հուշահամալիր այցելության նպատակով: Զինվորականների հետ ինքանթիռում եղել են նաև համակենտրոնացման ճամբարներում զոհվածների ընտանիքների անդամներ:

Դեպի Լեհաստան Իսրայելի ռազմական ինքնաթիռների թռիչքներն միշտ անցնում էին Թուրքիայի տարածքով, սակայն այս անգամ օդաչուները ստիպված են եղել փոխել ուղղությունը: ՑԱԽԱԼ-ի հրամանատարությունը ձեռնպահ է մնացել մեկնաբանքություններից, էլ ավելի չսրելու համար առանց այդ էլ լարված իրավիճակը թուրք-իսրայելյան հարաբերություններում, հաղորդում են համաշխարհային ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---