Սևանի հոգևոր դպրանոցում բացվել է ռուսաց լեզվի կատարելագործման դասասենյակ![]() ![]() PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Վազգեն Առաջինի անունը կրող Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում կայացել է ռուսաց լեզվի կատարելագործման սենյակի հանդիսավոր բացումը, որը ստեղծվել է բարեգործ Հրաչյա Պողոսյանի միջոցներով: Բացման արարողությանը ներկաներին ողջունել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի աբեղա Գևորգ Սարոյանը: Նա նշել է. «Ռուսաց լեզվի կատարելագործման դասասենյակի բացման գաղափարը պատկանում է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանին, որն արդեն 2 տարի հարստացնում է մեր հոգևոր դպրանոցի գրադարանը աստվածաբանական գրականությամբ և մեր ուսանողներին ապահովում է ռուսաց լեզվի լավագույն դասագրքերով: Սենյակի ստեղծումը նպատակ է հետապնդում հոգևոր- կրթական մակարդակում ամրապնդել և զարգացնել Սբ. Ալեքսանդր Նևսկու անվան Սանկտ Պետերբուրգի ուղղափառ ակադեմիայի և Վազգեն 1-ինի անվան Սևանի հոգևոր դպրանոցի միջև հարաբերությունները»: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Սանկտ Պետերբուրգի ուղղափառ հոգևոր դպրանոցի և ակադեմիայի եպիսկոպոս Ամվրոսի Գատչինսկին, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը և ուրիշներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |