Գարեգին Երկրորդը բարձրացրել է ՀԱԵ վիրահայոց թեմի իրավաբանական կարգավիճակի հարցը

Գարեգին Երկրորդը բարձրացրել է ՀԱԵ վիրահայոց թեմի իրավաբանական կարգավիճակի հարցը

PanARMENIAN.Net - «Ես ողջունում եմ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) Գլխավոր վեհաժողովի 17-րդ նստաշրջանի մասնակիցներին, որը տեղի է ունենում հայկական հողում և հուսով եմ, որ այդ հանդիպումը լավ հնարավորություն կդառնա քրիստոնեական աշխարհում գոյություն ունեցող տարաձայնությունների հաղթահարման համար»,- ՈՒՄՎ Գլխավոր վեհաժողովի 17-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարել է Գարեգին Երկրորդը:

Նրա խոսքերով, այսօր եկեղեցու հեռանալը պետությունից ընդունվում է որպես երկու հասկացությունների բացառում, որոնք հանգեցնում են բնակչության անտարբերությանը հոգևոր ոլորտի նկատմամբ: «Մենք համոզված ենք, որ անհնար է աշխարհիկ խնդիրներ լուծել այն ժամանակ, երբ պետությունը հեռացած է եկեղեցուց»,- ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը:

Հոգևոր ոլորտում հայ-վրացական հարաբերությունների մասին նա ասաց, որ նման միջոցառումների միջոցով կարելի է համաձայնության հասնել նրանում, որպեսզի Վրաստանի իշխանություներն իրավաբանական կարգավիճակ տրամադրեն ՀԱԵ վիրահայոց թեմին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---