Մադրիդյան սկզբունքներնը ստորացուցիչ են հայկական կողմի համար![]() 29 հունիսի 2010 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Մենք պատերազմ չենք ուզում, բայց պետք է պատրաստ լինենք պատերազմի ամեն վայրկյան: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը` մեկնաբանելով պատերազմի հնարավորությունը: Ըստ նրա, ելնելով այսօրվա իրավիճակից և ճնշումներից, կողմերից մեկի նյարդերը կարող են չդիմանալ և պատերազմը կարող է վերսկսվել: Մանվելյանն ասել է, որ այսօրվա վիճակը շատ սրված է և պատերազմը կարող է ամեն վայրկյան վերսկսվել: Ըստ նրա, իշխանություններն այս պարագայում պետք է մեկ բրիգադ վարձկաններ հավաքեն, դա ոգի կտա զինվորներին և ծանր իրավիճակներում նրանք կգործեն: «Պետք է ամրացնել դիրքերը, որպեսզի զինվորներն առավել ապահով լինեն: Պետք է վարել պատերազմական քաղաքականություն`նույն վերաբերմունքը ցույց տալով թշնամուն»,-ասել է ազատամարտիկը: Ջոկատի անդամ Ռուբեն Հովհաննիսյանն իր հերթին հավելեց, որ այսօրվա քարոզչությունը շատ վատ վիճակում է: Ըստ նրա, չկա մեկ հաղորդում, որը հայրենասիրություն քարոզի: Իր հերթին, պահեստի սպա Հակոբ Հակոբյանը քննադատեց ԱԺ գործունեությունը, ասելով, որ 20 տարի է խորհրդարանը չի մշակել մեկ օրենք, որն ի նպաստ լիներ ազատամարտիկներին: «Ես ունեմ ազատամարտիկի վկայական, այնտեղ գրված է, որ կարող եմ օգտվել բոլոր արտոնություններինց, բայց ոչ ոք չի կարող ասել, թե որոնք են այդ արտոնությունները»,-ասել է նա: Մանվել Եղիազարյանն, անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին, ասաց, որ այդ փաստաթուղը ստորացուցիչ է և ոչ շահավետ հայկական կողմի համար: «Մենք բացարձակ դեմ ենք, որ այդ փաստաթուղթը ստորագրվի, ես հայրենասեր մարդ եմ, ես չեմ սպառնում, բայց եթե այդ փաստաթուղթը ստորագրվի, ազատամարտիկներից կարելի է ամեն ինչ սպասել»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |